Ֆրանսիայում հունվարի 15-ից «Քովիդ-19»-ի դեմ վերապատվաստումը պարտադիր կդառնա սանիտարական անցաթղթերի երկարացման համար

Մանրամասներ

ա

Ֆրանսիայի իշխանությունները հունվարի 15-ից հետո չեղարկելու են երկրի չափահաս բնակիչներին տրված սանիտարական անցաթղթերը, եթե նրանք վերապատվաստում չանցնեն:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Փարիզում կայացած ասուլիսում հայտնել է երկրի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը:

«Հունվարի 15-ից սկսած 18-65 տարեկան քաղաքացիների բոլոր սանիտարական անցաթղթերը կապաակտիվացվեն, եթե նրանք չստանան պատվաստանյութի բուստերային չափաբաժին: Մարդիկ երկու ամիս ժամանակ կունենան, որպեսզի ստանան պատվաստանյութի երրորդ չափաբաժինը: Այդ ժամանակ նրանցից շատերի մոտ պատվաստման առաջին կուրսից անցած կլինի 5-7 ամիս»,- ասել է նախարարը: