Ինչպե՞ս են կորոնավիրուսի ախտանիշները փոխվում ժամանակի ընթացքում

Մանրամասներ

ա

Կորոնավիրուսային վարակի ախտանիշները ժամանակի ընթացքում փոխվում են: Այս մասին, news.am-ի փոխանցմամբ, հաղորդվում է Միացյալ Թագավորության Առողջապահության դեպարտամենտի կողմից ֆինանսավորվող եւ medrxiv.org կայքում հրապարակված հետազոտության մեջ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 27.700 մարդու արդյունքները, որոնք վարակվել են 2020 թվականի ապրիլի 26-ից 2021 թվականի օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում: Ախտանիշները հայտնվել են 48 տոկոս դեպքերում: Համեմատության խումբը ներառում էր 457.000 մարդ, ովքեր հանձնել էին ընդհանուր 3.8 միլիոն բացասական կորոնավիրուսային թեստ: Այդ մարդկանց մոտ ախտանշաններն ի հայտ էին եկել 3 տոկոս դեպքերում:

Ժամանակի ընթացքում, ըստ թեստերի, COVID-19-ի ախտանիշները փոխվում էին՝ արտացոլելով վիրուսի որոշակի տարբերակի տարածվածությունը, պատվաստումները եւ պատահական փոփոխությունները:

Մասնավորապես, համավարակի սկզբում հիվանդների մեծ մասը բողոքում էր բարձր ջերմությունից, երկարատեւ հազից, հոտառության կամ համի զգացողության կորստից կամ փոփոխությունից: Երբ այս տարվա հունվարին երկրում սկսեց գերակշռել «ալֆա» տարբերակը, հիվանդները հիմնականում նշում էին հոտի եւ համի կորուստը: 2021 թվականի մայիսին Դելտա շտամի գերակշռումից հետո հիմնական ախտանիշներ դարձան գլխացավը եւ ջերմությունը:

Գիտնականների խոսքով՝ չնայած որոշ ախտանիշների արտահայտվածութանը յուրաքանչյուր շտամի, ժողովրդագրական խմբի կամ պատվաստման կարգավիճակի նկատմամբ, ախտանիշների միջեւ տարբերությունը փոքր է: Փորձագետները հավելել են, որ նույնիսկ կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին դեղաչափը մեծապես նվազեցնում է ախտանիշների արտահայտման հավանականությունը վարակի դեպքում: