Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է. Շոյգուն դաշույն է նվիրել Արշակ Կարապետյանին

Մանրամասներ

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, դաշույն նվիրելով, ասել է. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր առանձնազրույց էր ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որին հաջորդել էր հանդիպումն ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով։