Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար

Մանրամասներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու  մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: