Նոր մեթոդը սպանում է կրծքագեղձի քաղցկեղի ուռուցքային բջիջների 95-100 տոկոսը

Մանրամասներ

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդը սպանում է ուռուցքային բջիջների 95-100 տոկոսը:  ErSo դեղամիջոցը, որը մշակել են Իլինոյսի համալսարանի  գիտնականները, արագ կրճատում է ոչ միայն առաջնային ուռուցքները, այլ նաեւ հաջողոթյամբ պայքարում է մետաստազների դեմ:

MedicalXpress-ի և news.am-ի հաղորդմամբ՝ նույնիսկ երբ մի քանի քաղցկեղային բջիջ վերապրում է, նորագոյացությունները մնում են ամբողջովին զգայուն ErSo-ի օգնությամբ բուժման հանդեպ:

Քանի որ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մոտ 75 տոկոսը դրական է համարվում էստրոգենի ռեցեպտորների մասով, ErSo-ն կարող է բավական արդյունավետ լինել կրծքագեղձի քաղցկեղի առավել տարածված ձեւի դեմ: Բացի այդ, դեղամիջոցը կարող է աշխատել այն քաղցկեղային հիվանդությունների դեմ, որոնք չեն համարվում ավանդաբար դրական էնստրոգենի մասով: Սակայն մարդկանց վրա այդ դեղամիջոցը դեռ չի թեստավորվել, եւ դեռ հայտնի չէ, թե երբ է ծրագրվում սկսել նման հետազոտությունները: