Ապրել առողջ՝ մինչև 100 տարեկան. ճապոնացիները ծերացումը կանխող դեղամիջոց են ստեղծել

Դեղամիջոցը կլինիկական փորձարկման փուլում է

ա

Ճապոնացի գիտնականները ծերության դեմ պայքարող դեղամիջոց են ստեղծել, հայտնում է mk.ru կայքը։

Նրանք պարզել են, թե ինչպես կանխել ծերացումը և երիտասարդացնել մարմինը: Դեղամիջոցի նախատիպն արդեն կլինիկական փորձարկումների փուլում է:

Դեղամիջոցը թույլ կտա ազատվել մարմնի «ծերացող» բջիջներից և արգելակել տարիքային հիվանդությունների զարգացումը:

Ըստ Տոկիոյի համալսարանի բժշկության գիտական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Նաքանիշիի, դեղամիջոցը կարող է մեծ շուկա դուրս գալ 5-10 տարուց:

Եթե ամեն ինչ հաջող ստացվի, ապա մարդիկ հնարավորություն կունենան առողջ ապրել մինչև 100 տարեկան: