Ակուստիկ գրոհը, որից 2017-ին դժգոհում էին Կուբայում Ամերիկայի դեսպանատան աշխատակիցները, փոփոխություններ է առաջացրել նրանց ուղեղներում։ Այս մասին գրում է The New York Post-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտին։
Փենսիլվանիայի համալսարանում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ ուսումնասիրել են Կուբայից վերադարձած դիվանագետների ուղեղները և համեմատել հետազոտությանը մասնակից 48 անձանց ուղեղների հետ։ Արդյունքում ահռելի տարբերություն է նկատվել։ Դիվանագետների գլխուղեղի կառուցվածքում և ֆունկցիոնալ կապերում փոփոխություններ են նկատվել։
Ընդ որում, Հավանայում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նախնական հետազոտության ժամանակ 21 աշխատակցի մոտ շեղումներ չեն նկատվել։
2016-ին Կուբայում ամերիկյան դիվանագետները դժգոհել են գլխապտույտներից, սրտխառնոցից և լսողության հետ կապված խնդիրներից։ ԱՄՆ-ը տեղի ունեցածը կապել է ձայնային գրոհների հետ և, որպես պատասխան քայլ, երկրից հետ ուղարկել կուբացի 15 դիվանագետներին։
0Comments