Մեզ հետ տեղի է ունենում այն, ինչին մենք իսկապես հավատում ենք: Հենց այդ հավատն է ամեն ինչ իրական դարձնում:
Cluber-ը ներկայացնում է 7 կանոն, որոնք կօգնեն ներդաշնակության մեջ ապրել սեփական անձի հետ:
1. Եղեք շատ ուժեղ, որպեսզի ոչինչ չխանգարի ձեր հոգևոր հանգստությանը:
2. Ցանկանացեք առողջություն, երջանկություն և բարեկեցություն յուրաքանչյուր մարդու, ում հանդիպում եք ճանապարհին:
3. Ձեր ընկերներից յուրաքանչյուրին ստիպեք զգալ, որ իրենք առանձնահատուկ են:
4. Ցանկացած իրադարձության մեջ փնտրեք լուսավոր կողմը և ձեր լավատեսությունը դարձրեք իրականություն:
5. Մտածեք միայն լավագույնի մասին, աշխատեք լավագույնի համար և սպասեք միայն լավագույնին:
6. Այլոց հաջողությունն ընդունեք նույնքան ուրախությամբ, որքան ձեր սեփականը:
7. Մոռացեք անցյալի սխալները և կենտրոնացեք ապագայի մեծ նվաճումների վրա:
0Comments