Պուտինը կրակել է Պետրոպավլովյան ամրոցի թնդանոթից

Նա կրակել է Ռուսաստանի պատվավոր շինարար Վլադիմիր Բենդետի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ժողովրդական տոնակատարությունների ժամանակ Պետրոպավլովյան ամրոցի թնդանոթից կեսօրվա ավանդական համազարկն է տվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա կրակել է Ռուսաստանի պատվավոր շինարար Վլադիմիր Բենդետի հետ, որի համազարկ տալու հերթը եղել է այսօր: Վերջինս այսօր 85 տարեկան է դառնում: Պուտինը շնորհավորել է Բենդետին և նրան գրիչ նվիրել: