Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններին։ Դրանք հարվածներ են հասցրել՝ գտնվելով Լիբանանի օդային տարածքում։
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հետ է մղել Իսրայելի հրթիռային հարձակումը Դամասկոսի արևմտյան ծայրամասերի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
Նշվում է, որ հրթիռների մեծ մասը ոչնչացվել է։
Միջադեպի հետևանքով տուժել են երեք սիրիացի զինվորականներ, վնասվել է զինամթերքի պահեստը։
Հարձակումը սկսվել է երեկ՝ տեղի ժամանակով 22:00-ին, և շարունակվել ավելի քան 1․5 ժամ։
Իր հերթին Al-Hadath հեռուստաալիքը հայտնում է, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել սիրիական բանակի կողմից կռվող շիայական «Հըզբոլլահ» աշխարհազորի և Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմական օբյեկտներին ու պահեստներին։
0Comments