Հունաստանի զբոսաշրջության նախարար Հարիս Թեոխարիսը խոսել է զբոսաշրջիկների համար նախատեսված «կորոնաանձնագրերի» անհրաժեշտության մասին, հայտնում է Greek City Times–ը:
Նա հաստատել է, որ դրանք կիրառության մեջ կլինին Հունաստանում: Ինչպես նշել է նախարարը, Եվրոպան նույնպես պատրաստվում է նույն ուղղությամբ շարժվել, ինչի մասին խոսել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա վոն դեր Լեյենը՝ անդրադառնալով «կորոնաանձնագրերի» անհրաժեշտությանը:
Ինչպես նշել է նախարարը, փաստաթղթի վրա կլինի կրողի անունը, պատվաստանյութը ստանալու ամսաթիվն ու դրա ժամկետի ավարտը:
Անդրադառնալով առկա խոսակցություններին՝ նախարարը նշել է, որ հյուրանոցները չեն կարող արգելել «կորոնաանձնագիր» չունեցող հյուրերի մուտքն իրենց տարածք և հավելել, որ Հունաստանում զբոսաշրջության համար թիվ մեկ նախապայմանը կորոնայի թեստի բացասական արդյունքն է։ Թեոխարիսը շեշտել է, որ անձնական տվյալները պահպանված կլինեն ցանկացած դեպքում և նշել, որ այս տարին զբոսաշրջության տեսանկյունից ավելի հաջող կլինի քան 2020 թվականը։ Նախարարն ասել է, որ համաճարակային իրավիճակն ավելի լավ կլինի Սուրբ Զատկից հետո։
Հունաստան մեկնելու համար «կորոնաանձնագրի» առկայությունը պարտադիր չէ. Հունաստանի զբոսաշրջության նախարար
Եվրոպան նույնպես պատրաստվում է նույն ուղղությամբ շարժվել
0Comments