Newsyou.info-ն ներկայացրել է 10 օրիգինալ հյուրանոցներ, որոնք բաղկացած են մեկ համարից, և դրանցում ձեզ ոչ ոք չի անհանգստացնի։
Դրանցից մեկը «Հարլինգենն» է, որը գտնվում է Նիդեռլանդներում։ Այն նավահանգստային կռունկ է՝ 46 մետր բարձրությամբ, որը վերածել են հյուրանոցի, որտեղ հյուրերը կարող են զմայլվել հիանալի տեսարանով։ Ավելի քան 64 տոննա կշռող հյուրանոցը կարելի է շրջել 360 աստիճանով։
Նմանատիպ մեկ այլ հյուրանոց Կորդեմեում (Ֆրանսիա) գտնվող Villa Cheminée հյուրանոցն է։ Գեղարվեստական այս նախագիծը մշակվել է ճապոնացի Տացու Նիշիի կողմից Estuaire 2009 Nantes-Saint-Nazaire արվեստների փառատոնի անցկացման համար։ Այն գտնվում է ֆաբրիկայի ծխատարի գագաթին։ Հյուրանոցից հիանալի տեսարան է բացվում դեպի Լուարա գետ։
Երրորդ հյուրանոցը՝ CasAnus-ը, գտնվում է Բելգիայի Անտվերպեն քաղաքում։ Այս հյուրանոցը գտնվում է Verbeke Foundation արվեստների այգում և համարվում է հոլանդացի դիզյաներ Յոպ վան Լիսխուտի ստեղծագործությունը։
Չորրորդ հյուրանոցը Անգկորում (Կամբոջա) գտնվող The One հյուրանոցն է։ Հյուրանոցի կենտրոնական տարրը 33 մետրանոց ննջասենյակն է։ Այստեղ կարող եք վայելել կամբոջական խոհանոցի բարիքները։
Հինգերորդը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Դիսնեյլենդի The Cinderella Castle Suite հյուրաննոցն է։ Նրա բացառիկությունն անգին է, միայն քիչ թվով երջանիկների է բախտ վիճակվել գիշերել այստեղ։ Համարի մեծությունը ընդամենը 60 քառակուսի մետր է։ 2012 թվականի ամռանն այստեղ իր դստերն է բերել դերասան Թոմ Կրուզը։
Վեցերորդը Ամբերգում (Գերմանիա) գտնվող Eh’haeusl հյուրանոցն է, որն աշխարհում երկրորդ փոքր հյուրանոցն է։ Նրա լայնությունը կազմում է ընդամենը 2.5 մետր, իսկ տարածքը՝ 53 քառակուսի մետր։ Չնայած դրան՝ այն լեցուն է ժամանակակից բազում դետալներով։ Շենքը կառուցվել է 1728 թվականին։
Յոթերորդը Լոնդոնում գտնվող A Room for London հյուրանոցն է, որը բացվել է 2012 թվականին։ Այն ունի նավի տեսք և գտնվում է Queen Elizabeth Hall համերգասրահի տանիքին։
«Էվերլենդ» ժամանցային պարկ գոյություն ունի մի քանի քաղաքում՝ Լայպցիգում, Տոկիոյում, Փարիզում։ «Էվերլենդը» մեկ համարից բաղկացած հյուրանոց է, որում կա լոգարան, մեծ մահճակալ ու հյուրասենյակ։
Inkaterra հյուրանոցը, որն իրենից ներկայացնում է կախովի տուն ծառի վրա, գտնվում է Պուերտո-Մալդոնադոյում (Պերու)։ Այն գտնվում է Լատինական Ամերիկայի խոշորագույն կախովի կամրջից ոչ հեռու՝ 27 մետր բարձրության վրա։
Central հյուրանոցն էլ գտնվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ մեկ գիշերն արժե 300 դոլար։ Այն աշխարհի ամենափոքր հյուրանոցն է։ Երկտեղանոց համարի ընդհանուր տարածքը կազմում է 12 քառակուսի մետր։ Այն գտնվում է Կոպենհագենի Central Café սրճարանի տանիքին։
0Comments