Ապրիլյանը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, որին դիմել է Ադրբեջանը. Սերժ Սարգսյան. VIDEO

Հարցազրույց

ա

Այդպիսի տեսակետն իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով այն մասին, թե հայկական կողմը բանավոր համաձայնվել է 7 շրջանները զիջել՝ ապրիլյանը կանգնեցնելու գնով:

«Այդ տվյալները որտեղի՞ց եք ստացել: Իրականության մեջ այդպիսի բան չի եղել:

Ապրիլյանը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, որին դիմել է Ադրբեջանը, որովհետև ռազմական գործողությունների ընթացքում ստացել է ուժեղ հակահարված, կրել է մեծ կորուստներ, ստիպված է եղել նստել բանակցային սեղանի շուրջ:

Մեզանից ակնկալվում էր, որ ստորագրենք հրադադարի նոր համաձայնագիր, ինչի հետ մենք չհամաձայնվեցինք, ասեցինք՝ ոչ:

Եթե մենք այլ պայմանավորվածություն ունենայինք, ապա երրորդ կողմը՝ համանախագահ Ռուսաստանն, այդ մասին կհայտարարեր: Որևէ օր: Գոնե այն պատճառով, որ ինքն իր վարկին վնաս չհասցնի:

Ռուսական կողմը չէր կարող այդպիսի խոսակցության, պայմանավորվածության վկան լիներ ու այդ մասին չհայտներ ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային:

Այնպես, ինչպես ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե ինչպիսի փաստաթուղթ էր սեղանին մինչև 2018 թվականի գարնանն, այնպես էլ կհայտարարեր, որ պայմանավորվածություն է եղել:

Եթե պայմանավորվածություն է եղել, ինչպե՞ս է մինչև 2018 թվականին սեղանին մնացել փաթեթային տարբերակը»,-ասաց նա: