Մենք ունենք երկու ճանապարհ` կա՛մ Փաշինյանից ազատվում ենք, կա՛մ թույլ ենք տալիս մեր երկրում բռնապետություն հաստատվի. Իշխան Սաղաթելյան

«Ժամը 17։00-ին` Ազատության հրապարակ»,- գրել է Սաղաթելյանը

Մենք ունենք երկու ճանապարհ` կամ Փաշինյանից ազատվում ենք, կամ թույլ ենք տալիս մեր երկրում հաստատվի բռնապետություն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ժամը 17։00-ին` Ազատության հրապարակ»,- գրել է Սաղաթելյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։

Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

Հպարտ եմ ձեզանով»,- գրել է Փաշինյանը։