Կառավարական ամառանոցներում ձևւավորում են հերոսակախմբեր, որ մեր հանրահավաքը խանգարեն․ Վանեցյան

Դիմում եմ ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին, խնդրում եմ տղերք, դեմն առեք, չի կարելի է, սա պետություն է

Ինքը հասկանում էր, որ մենք չենք կարող ունենալ հաջողություններ, ևւ դրա համար նման հայտարարություն արեց, որ այսօր ասի՝ մենք պարտված չենք։ Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի։

«Կարծում եմ, որ Զինված ուժերն ու ԱԱԾ-ն իրեն զեկուցել էին իրական պատկերը, թե ինչ է լինելու, որովհետևւ դա սովորական պատերազմ չէր, սա 5-րդ սերնդի պատերազմ էր։ Եվ ինքը հասկանում էր, որ մենք չենք կարող ունենալ հաջողություններ, ևւ դրա համար նման հայտարարություն արեց, որ այսօր ասի՝ մենք պարտված չենք։ Այո, հայ ժողովուրդը պարտված չէ, պարտվել է Նիկոլ Փաշինյանը ևւ երկրի պարտված առաջնորդը իրավունք չունի շարունակել մնալ երկրի առաջնորդ։ Եթե նա թասիբ ունենար, հրաժարական կներկայացներ, ներողություն կներկայացներ ու կգնար»,- շեշտեց Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ամբողջ ընթացքում միտված է եղել իր պաշտոնը պահելուն։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել էր օրերս Կառավարության, Ազգային ժողովում ևւ Կառավարական տներում տեղի ունեցած «վակխանալիան», ինչին ուժային կառույցները չդիմադրեցին, որպեսզի հանրությանը ուշադրությունը շեղվի հողերի հանձնման վերաբերյալ ստորագրության փաստը։

«Իր օծանելիքն ու ժամացույցն են տարել, իսկ հազարավոր մայրեր կորցրել են իրենց երեխաներին, ևւ նրանցից շատերն էլ չեն կարողանում գտնել նրանց դիակները, իսկ էս մարդը խոսում է օծանելիքից ու ժամացույցից։ Քեզ պետք է գողանային ու շպրտեին  համապատասխան տեղ, իսկ այսօր վախկոտի պես փախել ու թաքնվել է ինչ-որ անհայտ վայրում, իմ ունեցած տվյալներով՝  նա Հայաստանում է»,- ասաց նա։

Վանեցյանի դիտարկմամբ՝ իրավապահ մարմինները հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանները, այդ իսկ պատճառով էլ Ոստիկանությունում երկու բարձրաստիճան պաշտոնյանների փոփոխություն եղավ։ ԱԱԾ-ում, ըստ Վանեցյանի՝ ևւս հրաժարվել են Փաշինյանի ապօրինի հանձնարարականները կատարել։

«Իմ ունեցած տեղեկություններով, կառավարական ամառանոցներում նստած են մարդիկ եւ ձեւավորում են հերոսակախմբեր, որպեսզի մեր հայտարարած հանրահավաքը խանգարեն եւ քաղաքացիական պատերազմ հրահրեն։  Բաժանում են նրանց զինվորական համազգեստներ, սովորեցնում են նրանց, թե որ դիրքից են իջել եւ աջակցում են Նիկոլ Փաշինյանին, բայց այդ մարդկանց մեծամասնությունը քրեական տարրեր են, հայտնի օլիգարխներից վերցված թիկնապահներ, որոնց հագցնում են ԱԱԾ աշխատակիցների համազգեստ, որոնք պետք  է փորձեն իրականացնել ձերբակալություններ ընդդիմադիր գործիչների շրջանում»,- ասաց նա ու զգուշացրեց՝ նման քայլերի չգնալ։

«Դիմում եմ ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին, խնդրում եմ տղերք, դեմն առեք, չի կարելի է, սա պետություն է։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնը մի քանի օրով երկարաձգելու համար չգնաք նման հանցագործությունների, կանխեք դա»,- հավելեց Արթուր Վանեցյանը։