Ես հեշտությամբ հաղթում եմ, իսկ ընտրությունների ելքը կորոշի Գերագույն դատարանը. Դոնալդ Թրամփ

Դիտորդներին որեւէ կերպ թույլ չի տրվել անել իրենց գործը, հետեւաբար, այն ձայները, որոնք հաշվարկվել են այս ընթացքում, պետք է անօրինական համարվեն. ԱՄՆ գործող նախագահ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների ելքը կորոշի Գերագույն դատարանը, քանի որ չափազանց շատ քանակությամբ անօրինական քվեներ են հաշվարկվել։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

«Ես հեշտությամբ հաղթում եմ նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգներում, եթե հաշվում ենք օրինական ձայները։ Դիտորդներին որեւէ կերպ թույլ չի տրվել անել իրենց գործը, հետեւաբար, այն ձայները,․ որոնք հաշվարկվել են այս ընթացքում, պետք է անօրինական համարվեն»,- գրել է նա, հավելելով, որ դա պետք է որոշի Գերագույն դատարանը։