Այսօր Հայաստանում կա բժիշկ ու քաղաքացի, ովքեր իրար հետ համաձայնության են գալիս, որ կեղծ տեղեկանք տան իբր կորոնավիրուս է, որ առաջնագիծ չգնա: Ու սա միայն մեկ դեպք է բացահայտվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ այսպիսի դեպքերի արդյունքում բաց է մնում զինվորների թիկունքը, հատկապես նրանց թիկունքը, ովքեր հերոսի նման կռվում են. «Մենք այդ մարդկանց դավաճանում ենք:
Ասում են, թե պետք չէ դավաճաններ փնտրել, սակայն այն, ինչ տեղի է ունենում, դավաճանություն է, որովհետև այդ կեղծ տեղեկանքով մարդը հնարավոր է պետք է զինվորին հաց կամ փամփուշտ հասցներ, մեջքը պահեր, ինչը տեղի չի ունեցել: Այստեղ է պետք փնտրել մեր խնդիրը՝ կարողանում ենք արդյո՞ք այդ խնդիրը մեր մեջ արագ լուծել, թե՝ ոչ»:
0Comments