Առաջին հնարավորության դեպքում ես էլ եմ միանալու ձեզ: Այս մսին հայտարարություն է տարածել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան, ով այս պահին հետախուզման մեջ է:
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ սյունեցիներ, իմ հա՛յ ժողովուրդ
ազերիներն իրենց ստոր ու վախկոտ ձեռագիրը կրկին ցուցադրեցին ՝ զենք բարձրացնելով մեր խաղաղասեր ժողովրդի վրա։ Ես միշտ ասել եմ․ մեր պատերազմն ավարտված չէ, քանի կա այդ ազգը երկրի երեսին։ Դեռ 90-ականներին ոտքի կանգնեցիք ազգովի ու հաղթեցինք։ Հաղթեցինք նաև քառօրյա պատերազմում։ Հիմա էլ ենք հաղթելու։ Այդ հաղթանակը վաստակելու համար պիտի համախմբվենք, պիտի ազգովի պայքարենք մեր երկրի համար։
Սիրելի՛ սյունեցիներ, իմ մարտակա՛ն ընկերներ
Կոչով և հրամանատարի իրավունքով խնդրելու եմ այս կարևոր պահին կանգնել մեր հայոց բանակի կողքին, մեր 18-20 տարեկան զինվորների թիկունքին։ Երկար տարիների ընթացքում ձեռք բերված փորձով ու ամուր թիկունք ստեղծելու հրամայականով միացեք նրանց։ Թող ձեր մարտական ոգին ու քաջ բազուկը ապահովի մեր վաղվա հաղթանակը։
Առաջին հնարավորության դեպքում ես էլ եմ միանալու ձեզ։
Ձեր մարտական ընկեր, հրամանատար ու գնդապետ՝ Սուրիկ Խաչատրյան»:
0Comments