Նախքան ուրիշների հետ խոսակցություն ունենալը լավ կլինի Ինձ հարցնեք, որպեսզի Ես իբրև թարգման հանդես գամ ձեր երկուսի միջև․ Օրվա խորհուրդը

Մանրամասներ
հավատ

Ապրիլի 13

Սիրեցեք և ժպտացեք: Ձեր շրջապատը թող ավելի երջանիկ լինի՝ ձեր՝ այնտեղ ապրելու համար: Սիրեք և ուրախ եղեք անգամ գորշ ու միապաղաղ օրերին: Անապատային օրեր կան Իմ աշակերտների համար, ինչպես նաև՝ Պայծառակերպության Լեռներ, բայց երկու դեպքում էլ իրական արժեքը կայանում է նրանում, որ հավատարմորեն ու հետևողական կերպով կատարեք ձեր պարտականությունները:

Բոլորի հետ ազնիվ եղեք: Աշխատեք տեսնել մարդկանց սիրտը՝ Իմ տեսածի պես, ճանաչեք ցավն ու դառնությունը, որով համակված է նրանց կյանքը: Նախքան ուրիշների հետ տեսակցություն կամ խոսակցություն ունենալը լավ կլինի Ինձ հարցնեք, որպեսզի Ես իբրև թարգման հանդես գամ ձեր երկուսի միջև:

Ապրեք աղոթքի կյանքով: Ինձ հետ խոսելու ժամակնակ դուք հոգու խաղաղություն կստանաք: Երբ հավատարիմ ու հետևողական կերպով կատարեք ձեր պարզ գործերը, շուտով առատորեն կստանաք դրանց վարձը, որոնք կդառնան փոքրիկ քարերը՝ ձեր հաջողության խճանկարի:

Սիրով ընդունեք բոլոր նրանց, ովքեր ձեզ մոտ կգան: Սիրում եմ ձեզ: