Դեպի հաջողություն ուղին սկսում է Ձեր մտքերից

Հարստության թալիսմանն՝ ըստ կենդանակերպի նշանների

ա

Յուրաքանչյուր Կենդանակերպի նշան պատկանում է որոշակի խմբի՝ տարերքների։ Հաջողությանը հասնելու համար անհրաժեշտ է պատշաճ կերպով կարգավորել մտքերը։

Հարստության թալիսման Կրակի տարերքի ներկայացուցիչների համար

Խոյերը, Առյուծներն ու Աղեղնավորները Կրակի տարերքի ներկայացուցիչներն են։ Նրանց մարմնի մեջ է ներառած ուժեղագույն, եռացող էներգետիկան, որը, սակայն, չունի ճիշտ ուղղություն։ Այս մարդիկ նման են մարտկոցների, որոնք կորցնում են էներգիան՝ վատնելով այն իրենց համար ոչ հարկավոր ուղղությամբ։

Այս նշանների համար թալիսման է հանդիսանում մետաղը։ Այն կարելի օգտագործել ցանկացած կերպ, սակայն գումարը «ձգելու» լավագույն տարբերակն է կրել այն որպես զարդ։ Լավագույն ընտրությունը կլինի ոսկե մատանին։ Կանայք կարող են օգտագործել մատանիներ, ապարանջաններ, ականջօղեր, իսկ տղամարդկանց հաջողություն կբերի ոսկե հուշադրամը։ Հարսանիքից հետո Կրակի տարերքի ներքո ծնված շատ տղամարդիկ զգում են հաջողության շունչը, քանի որ ոսկին դրական է ազդում իրենց աուրայի վրա։

ա

Հարստության թալիսման Հողի տարերքի ներկայացուցիչների համար

Ցուլը, Կույսը և Այծեղջյուրը Հողի տարերքի ներկայացուցիչներ են, որոնք շատ պատշաճ կերպով կարողանում են տնտեսել և հավաքել գումարը։ Խելամիտ են, ծայրահեղ զգույշ և իմաստուն, սակայն․․․ լուրջ որոշումներ կայացնելու համար իրենց հաճախ համարձակություն է հարկավոր։

Ինչպես հայտնի է, կարմիր գույնը վստահություն է ներշնչում մարդուն և ստիպում է գործել։ Կարմիր գույնի ցանկացած իր Կույսերի, Ցուլերի և Այծեղջյուրների համար լավագույն օգնականը կդառնա բարդ իրավիճակներում։ Որպես լրացուցիչ օգնություն կարելի է ձեռք բերել կարմիր որևիցե թանկարժեք քար։ Հարկ չկա կրել այն, պարզապես թողեք տանը, որևիցե անկյունում, որտեղ ոչ ոք այն ձեռք չի տա։ Թող քարը հանգիստ մնա իր տեղում և սնի ձեզ էներգիայով։

Հարստության թալիսման Օդի տարերքի ներկայացուցիչների համար

Կշեռքները, Ջրհոսներն ու Երկվորյակները ազատ, տաղանդավոր և բազմակողմանի զարգացած մարդիկ են։ Այն ամենն, ինչ նրանց հարկավոր է մեր աշխարհում դժվար է հայթայթել, և այդ պատճառով իրենց թալիսման է հարկավոր։

Առհասարակ, ֆինանսական հաջողությունն ու հարստությունը այս մարդկանց համար երկրորդական են։ Գումարներն իրենք կգտնեն տիրոջը, եթե նա գտնի իրեն այս կյանքում և կարողանա հասնել ազատության ու անկախության։ Օդի տարերքի ներկայացուցիչների համար լավագույն թալիսմանն է առանց գույնի սրածայր իրը։ Կանանց համար շատ հարմար կլինեն սուր ծայրերով քար-զարդերը՝ ադամանդը, բյուրեղապակին, ապակին, արձաքարը։ Աշխատավայրում և տանը կարելի է ապակյա կամ բյուրեղապակյա բուրգ դնել՝ այն դրական էներգիա կստանա տիեզերքից։

ա

Հարստության թալիսման Ջրի տարերքի ներկայացուցիչների համար։

Խեցգետինները, Կարիճները և Ձկները պետք է գտնվեն այնտեղ, որտեղ իրենց լավ են զգում։ Այս մարդիկ մշտապես խաղաղություն և ուրախություն են որոնում։ Եթե զրկեն նրանց այդ բարիքներից, իրենք երբեք երջանիկ չեն լինի։

Եվ այսպես, հարստության համար կենդանակերպի այս ներկայացուցիչներին հարկավոր է ձեռք բերել անձեռնմխելիություն։ Իրենց ոգու դիմադրողականություն է հարկավոր և ինքնավստահություն։ Տղամարդկանց հաջողություն և հարստություն ձեռք բերելու հարցում կօգնեն խարիսխի տեսքով թալիսմանները, իսկ կանանց՝ ձկների։ Լավագույն նյութը այս թալիսմանների համար արծաթն է կամ պլատինը։ Այս տեսակ թալիսմանները բարձրացնում են ինքնավստահությունը՝ օգնելով բացահայտել իրենց ողջ ներուժը և ուղղորդել ճիշտ ճանապարհով։

Աղբյուրը՝ Otvetinavse.com