Առանձին կրելը հեշտ է, բայց համադրելը միշտ չէ, որ ստացվում է: Ընձառյուծի նախշերը և վանդակները կարելի է միաժամանակ կրել, բայց պետք է համադրությունը նրբանկատորեն անել՝ կերպարը չծանրաբեռնելու համար: Այս նախշերը վարպետորեն համադրել է հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին:
Պապարացիներն աստղին լուսանկարել են Նյու Յորքում գտնվող Greenwich հյուրանոցից դուրս գալուց: Զբոսանքի համար նա ընտրել է կիսամարզական տաբատ, քրոփ-թոփ, սպիտակ սպորտային կոշիկներ և նախշերով վերարկու: Լրացրել են կերպարը արևային ակնոցները:
0Comments