Բոլորը սիրում են թարմ թխված հաց։ սակայն հացը բավական շուտ է սառում, իսկ մեկ օր անց այն բավական դժվար է ուտել։ Marketium.ru կայքը գրում է, որ հարկավոր չէ դեն նետել մնացած հացը։ Գոյություն ունի միջոց, որը հնարավորություն է տալիս հացը թարմացնել։
Հացը պահեք հոսող սառը ջրի տակ։ Հետևեք, որ հացը շատ չթրջվի։
Հացը դրեք վառարանում 150 աստիճանի պայմաններում և թողեք 6-12 րոպե։
0Comments