Ամեն տարի աշխարհում սրտի կաթվածից մահանում է մոտ 10 մլն մարդ, իսկ ինֆարկտից՝ ավելի քան 6 մլն մարդ: Սրտի կաթվածի պատճառ են զարկերակային արյան հոսքը փակող թանձրուկները: Արդյունքում հյուսվածքները զրկվում են օդից, եւ հյուսվածքի նեկրոզ է սկսվում:
Ժնեւի համալսարանի հետազոտողները նշում են, որ դրա պատճառ է նյութերի սինթեզը, որը նրանք անվանել են դեզոքսիդիհիդրոցերամիդ, գրում է MedicalXpress-ը:
Փորձերի արդյունքները հրապարակվել են Nature Metabolism-ում:
«Ի՞նչն է տվյալ դեպքում ներկրոզի հանգեցնում»,- հարց է ուղղում կենսաքիմիայի պրոֆեսոր Հովարդ Ռիզմանը:
Ոչ բոլոր կենդանիներն են զգայուն թթվածնի բացակայության հանդեպ. օրինակ, որդերը կարող են առանց թթվածնի ապրել 3 օր, կրիաների որոշ տեսակներ՝ մի քանի ամիս, իսկ մանրէների որոշ տեսակներ՝ անորոշ ժամանակ:
Նրանք հայտնաբերել են, որ որդերի մոտ անոքսիայի ժամանակ դեզոքսիդիհիդրոցերամիդի վտանգավոր մակարդակ է առաջանում: Հենց դա է եղել կաթնասունների մոտ հյուսվածքի նեկրոզի եւ թթվածնի անբավարարության միջ կապի պատճառ
0Comments