Վերահսկվող փորձարկմանը, որի մասին հրապարակվել է Cell Metabolism ամսագրում, մասնակցել է 20 մարդ, որոնց միջին տարիքը հասել է 31 տարեկանի: Յուրաքանչյուր կամավոր 2 շաբաթ նախ մշակված մթերք է ստացել, այնուհետեւ անցել է չմշակված մթերքների: Փորձարկվողները օրական 3 անգամ են սնվել, խմել են շշալցված ջուր եւ ամբողջ օրվա ընթացքում հասանելիություն ունեցել իրենց սննդակարգին համապատասխանող ուտեստների:
Մշակված սնունդը ներառել է չոր նախաճաշ, անքաշ կաթ՝ բջջանյութի, մարգարինի եւ մաֆինի (ամերիկյան կեքս) հավելմամբ: Այլընտրանքային սննդակարգը բաղկացած էր մրգերից, հատապտուղներից, ձիթապտղի յուղից եւ հունական յոգուրտից:
Պարզվել է, որ կամավորները առաջին երկու շաբաթներին օրական գործածել են 508 կիլոկալորիա ավելի շատ, քան հետազոտության հաջորդ օրերին: Նրանց քաշն ավելացել է մոտ 1 կիլոգրամով, նկատվել է նաեւ ճարպային շերտերի աճ: Սակայն նույն ժամանակահատվածում չմշակված սնունդի գործածումը առողջության ցուցանիշները նորմայի մեջ է վերադարձրել:
0Comments