Մեծ դերասանուհի Օդրի Հեփբերնը մի անգամ խոստովանել է, որ իր սիրտը պատկանում է պաստային: Շաբաթը մեկ Օդրին պատրաստում էր պաստա, որի բաղադրատոմսը ժառանգել էր իր տատիկից:
Բաղադրիչներ
1. Սոխ – 1 հատ
2. Սխտոր – 2 պճեղ
3. Գազար – 2 հատ
4. Նեխուրի ցողուն – 2 հատ
5. Պահածոյացված լոլիկ՝ սեփական հյութի մեջ – 2 մեծ բանկա
6. Թարմ ռեհան – 1 փունջ
7. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
8. Սպագետի
9. Աղ, պղպեղ
10. Պարմեզան պանիր
Պատրաստման եղանակը
1. Մեծ ամանի մեջ լցնել խորանարդաձև կտրատված սոխը, ճզմած սխտորը, խորանարդաձև կտրատված գազարը, նեխուրը և լոլիկը: Ցողել ձիթայուղով: Ռեհանի կեսն ավելացնել բանջարեղենին: Միջին կրակի վրա զանգվածը 45 րոպե եփել, աստիճանաբար հասցնել եռման՝ անընդհատ խառնելով:
2. Երբ բանջարեղենը փափկի, անջատել կրակը:
3. Այդ ընթացքում մեկ ուրիշ կաթսայի մեջ լցնել 4 լ ջուր: Ջրի մեջ լցնել մնացած ռեհանը:
4. Ջրին աղ ավելացնել, երբ եռա, ավելացնել սպագետին:
5. Սոուսին աղ և պղպեղ ավելացնել:
6. Մատուցել սպագետին՝ սոուսի հետ միասին:
0Comments