Ստամբուլյան կոնվենցիան ընդունել ցանկացող պատգամավորներ,իմացեք, որ դա Ձեր ընտանիքներն էլ է ապականելու.Կարինե Աճեմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանն նաև անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատավարությանը, որը որակեց աննախադեպ երևույթ

ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանն, այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ստամբուլյան կոնվենցիային ու դրա վտանգներին: Վերջինիս դիտարկմամբ՝ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե այդ կոնվենցիայի վավերացումը, չի ապականելու իրենց ընտանիքները, ապա սխալվում են: 
Աճեմյանը նաև անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատավարությանը, որը որակեց աննախադեպ երևույթ. «Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատավարությունը կլոունադա է: Ես ևս հաստատում եմ,որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրան էլ կալանքի տակ պահելն ապօրինի»:
Մանրամասները՝ տեսանյությում.