Մրգերով դիմակներ՝ աչքերի շուրջը գտնվող մաշկի համար

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ կես բանան, մեկ թեյի գդալ թթվասեր (սերուցք) եւ մեկ թեյի գդալ բուսական յուղ

Աչքերի շուրջը գտնվող մաշկը բավականին զգայուն է եւ դրա համար պետք է յուրահատուկ դիմակներ օգտագործել, որոնք կարելի է պատրաստել եւ եթերային յուղերով, եւ մրգերով։  Մրգերի հիմքով դիմակները բավականին օգտակար են, քանի որ մաշկը սնուցում են վիտամիններով եւ օգտակար նյութերով։

Առաջարկում ենք երկու դիմակ, որոնք կարելի է կիրառել տարվա բոլոր եղանակներին։

Բանանով դիմակ

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ կես բանան, մեկ թեյի գդալ թթվասեր (սերուցք) եւ մեկ թեյի գդալ բուսական յուղ։

Բանանը պետք է տրորել եւ խյուս դարձնել՝ ավելացնելով յուղն ու սերուցքը։ Ստացված զանգվածը արդեն կարելի է քսել աչքերի շուրջը գտնվող մաշկի վրա, իսկ 15-20 րոպե անց հարկավոր է լվանալ դեմքը։

Նարնջով դիմակ

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ մեկ մեծ նարինջ (կարելի է փոխարինել երկու մեծ մանդարինով), մեկ թեյի գդալ մեղր, մեկ ձվի դեղնուց եւ մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ։

Նարնջի (կամ մանդարինների) հյութը պետք է քամել եւ լցնել մեղրի մեջ՝ ավելացնելով դեղնուցն ու յուղը։ Բոլոր բաղադրիչները մի լավ խառնելուց հետո ստացված զանգվածը կարելի է արդեն քսել մաքուր մաշկի վրա։ 15 րոպե անց դիմակը կարելի է լվանալ տաք ջրով՝ առանց օճառ կամ այլ միջոցներ օգտագործելու։
 

 

 

Աղբյուրը՝ Otvetin