Այսօր «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ՀՀ նախագահի տիկին եւ մանկագիր Նունե Սարգսյանի եւ նրա թոռնուհի` 7-ամյա Սավաննա Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի շնորհանդեսը:
Տիկին Սարգսյանը նշեց, որ գրքի նկարազարդումներն արել է նրա 7-ամյա թոռնիկը` Սավաննան, որն այս պահին Հայաստանում չէ:
Երբ էկրանին հայտնվեց նրա թոռնիկների լուսանկարը, Նունե Սարգսյանն ասաց.
«Ես ունեմ մեծ Արմեն Սարգսյան եւ փոքր Արմեն Սարգսյան: Կրտսեր Արմեն Սարգսյանը նկարիչ է, նա սիրում է նկարել, սիրում է ֆուտբոլ խաղալ, 2 ոտքով հավասարաչափ խփում է գնդակին»,- ասաց նա՝ նշելով, որ իր թոռնիկ Արմեն Սարգսյանը 5 տարեկան է:
0Comments