Գիտնականները հայտնաբերել են կապ հղիների ուժեղ սրտխառնոցի եւ նրանց երեխաների աուտիզմի միջեւ

Գաղտնիք չէ նաեւ, որ հիպերեմեզիս գրավիդարումի ժամանակ նկատվում են ջրազրկում, քաշի վտանգավոր նվազում, հիպոտոնիա եւ կետոզ

Սրտխառնոցով եւ փսխումով ուղեկցվող թունավոր հղիությունն այնքան էլ անվտանգ չէ, ինչպես պարզել են Kaiser Permanente-ի գիտնականները. թունավոր հղիություն ունեցող կանայք ավելի քան 50 տոկոսով ավելի են ենթարկված աուտիզմով երեխա ունենալու վտանգին։

Ինչպես գրում է The Daily Mail-ը, գիտնականներն ուսումնասիրել են մոտ 500 հազար կանանց տվյալները։ Նրանցից ոմանց մոտ եղել է խանգարում, որը հայտնի է որպես հիպերեմեզիս գրավիդարում (հղիների ծանր սրտխառնոց), որի ժամանակ սրտխառնոցը կարող է տեղի ունենալ օրը 50 անգամ, ինչը կարող է հանգեցնել օրգանիզմում սննդանյութերի դեֆիցիտի։ Գիտնականները մինչեւ այժմ հաստատ չգիտեն, թե ինչպես է հիպերեմեզիս գրավիդարումը  ազդում աուտիզմի զարգացման վրա, բայց  հնարավոր է, որ պատճառը հենց սննդանյութերի պակասն է, ինչն ազդում է պտղի ուղեղի զարգացման վրա։

Գաղտնիք չէ նաեւ, որ հիպերեմեզիս գրավիդարումի ժամանակ նկատվում են ջրազրկում, քաշի վտանգավոր նվազում, հիպոտոնիա եւ կետոզ (շարժ նյութափոխանակային պրոցեսներում)։

Փորձագետները հաշվել են, որ երեխաների մոտ աուտիզմ ավելի հաճախ կանխատեսվում է այն ժամանակ, երբ նրանց մայրիկների մոտ եղել է հիպերեմեզիս գրավիդարում հղիության առաջին կամ երկրորդ եռամսյակում։ Հիպերեմեզիս գրավիդարումի ախտորոշումը առաջին եռանսյակում 58, իսկ երկրորդ եռամսյակում՝ 36 տոկոսով ավելացրել է  աուտիզմի ռիսկը։