Մանկության տարիներից մեզ սովորեցնում են կաթ սիրել: Բացի այն, որ կաթը կարելի է խմել եւ օգտագործել սննդում, այն կարելի է նաեւ որպես դիմակի բաղադրիչ գործածել: Կաթի մեջ A, B եւ D խմբի վիտամիններ կան, ինչպես նաեւ կալցիում, մագնիում, կալիում եւ կենսաբանորեն ակտիվ այլ բաղադրիչներ:
Տնային պայմաններում կաթի հիմքով դեմքի դիմակ պատրաստելու համար հարկավոր է օգտագործել կովի կամ այծի թարմ, չպաստերիզացված կաթ:
Եվ այսպես. կաթնային սպիտակեցնող դիմակ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են 2 ճ/գ թթված կաթ եւ 1 ճ/գ վարսակի կամ ցորենի թեփ:
Բաղադրիչները խնամքով խառնեք, շատ չոր մաշկի պարագայում խառնուրդին կես թեյի գդալ մանրացրած նուշ ավելացրեք: Ստացված զանգվածը քսեք դեմքին՝ խուսափելով աչքերի շուրջ մաշկի հատվածից:
15-20 րոպե անց դիմակը լվացեք գոլ ջրով: Գործողությունից հետո կարելի է դեմքը կոսմետիկ սառույցով մերսել:
Աղբյուրը՝ liza.ua
0Comments