Սեպտեմբերի 30
Ինչպես օրերդ են՝ այդպես էլ զորությունդ կլինի
Խոստացել եմ. ձեր ապրած ամեն օրվա համար անհրաժեշտ զորությունը կտրվի ձեզ: Մի՛ վախեցեք:
Ամեն մի դժվարություն ընդունեք այն վստահությամբ, որ ձեզ իմաստություն ու զորություն կտրվի՝ այն հաղթահարելու: Պահանջեցեք:
Վստահ եղեք, որ կկատարեմ Իմ այս խոստումը: Ամեն մի գործ, որ Ես տալիս եմ կատարելու Իմ զավակներից մեկին, Հավիտենական իրականության մեջ արդեն կա հատկացված այն ամենը, որ անհրաժեշտ է այդ Գործը իրականացնելու համար: Այսքանից հետո էլ ինչու՞ վախենալ. ինչու՞ տարակուսել:
0Comments