Կառավարությունն արտահերթ նիստ կգումարի

Արտահերթ նիստի օրակարգում 10 հարց է

Կառավարությունը վաղը՝ սեպտեմբերի 30-ին արտահերթ նիստ կգումարի։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նիստն անցկացվելու է փակ ռեժիմով։

Արտահերթ նիստի օրակարգում 10 հարց է՝

- «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին;

- Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին;

Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին;

- Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2020 թվականի միջոցառումների ծրագիրը եւ ժամանակացույցը հաստատելու մասին;

- 2020 թվականին իրականացվելիք գիտական եւ գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին;

- Զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագիրը եւ միջոցառումների ցանկը հաստատելու մասին;

- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը եւ միջոցառումների ցանկը հաստատելու մասին;

- 2020 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին;

- Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում ընդգրկելու նպատակով ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին;

- Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագրին եւ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին։