ԱՄՆ–ում տարածված ֆրուկտոզայի բարձր պարունակությամբ եգիպտացորենի օշարակը «քաղցկեղածին» սնունդ է, քանի որ այն կարող է արագացնել ուռուցքների աճը՝ գրում է Food News-ը ՝ վկայակոչելով Ամերիկայում, Շվեյցարիայում և Հարավային Կորեայի գիտնականների կողմից Science-ում հրապարակված ուսումնասիրությունը:
Առողջ սննդային նորությունների մասնագիտացված կայքէջում նշվում է, որ այդպիսի օշարակ հաճախ ավելացվում է կետչուպի, աղցանի սոուսների, մածունի, կրեկերի նախուտեստների, խնձորի շիլայի, հյութերի և այլ ոչ ալկոհոլային խմիչքների մեջ: Հրապարակումը հիշեցնում է, որ այդպիսի հավելումը պարունակում է չափազանց մեծ քանակությամբ ֆրուկտոզա, որը ծանրաբեռնում է լյարդը՝ այնտեղ վերածվելով գլիկոգենի, ինչը նպաստում է մարմնում ճարպերի կուտակմանը:
0Comments