ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնում

Մանրամասներ
անձնագիր

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով նոյեմբերի 11-ից 13-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Արագածոտնի մարզի հետևյալ համայքներում՝

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 10։00-16։00 - Ծաղկահովիտ համայնք

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։00-16։00 - Ալագյազ համայնք

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքային խումբը նոյեմբերի 11-ին՝ ժամը 10։00-16։00-ն, Արագածոտնի մարզպետարանում հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ, որի ընթացքում կտրամադրվի խորհրդատվություն, կընդունվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումներ։