Երեկ գիշերը հերթական հանցավոր արարքն է կատարվել ոստիկանության ծառայողների կողմից։ Հայտնում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Հիմք ընդունելով ակնհայտ կեղծ «օպերատիվ տվյալները» իբր թե զենք ունենալու մասին՝ մի խումբ ոստիկաններ ձերբակալել են Սրբազան Պայքարի համակիր անձին, դիմադրության բացակայության պայմաններում նրա նկատմամբ կիրառել բռնություն։
Հրապարակվել է նաև տեղեկություն, որ նույն ժամանակ ևս մի քանի անձ նույն եղանակով ձերբակալվել են։
Կրկին կեղծ օպերատիվ տեղեկությունների հիման վրա ևս մեկ անձ ձերբակալվել էր մեկ շաբաթ առաջ, ու թեև ժամեր անց ազատ էր արձակվել, սակայն իր մեքենան կարողացել էր հետ ստանալ միայն օրեր անց։
Կեղծված օպերատիվ տվյալների հիման վրա տարբեր քննչական բաժիններում դեռևս մայիսից պահվում են տասնյակ քաղաքացիների տրանսպորտային միջոցներ։
Չնայած այս հետապնդումները իրականացվում են իրավապահ մարմինների ղեկավար անձանց կազմակերպմամբ, սակայն փոքր չէ նաև լիազորությունները չարաշահող քննիչների ու ոստիկանների պատասխանատվությունը։
Առաջիկա օրերին՝ գործընկերների հետ քննարկումից հետո, ԶԼՄ-ներին կներկայացնեմ այս գործընթացների մանրամասն տվյալները, ինչպես նաև այն քայլերը, որոնք նախաձեռնվելու են լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձանց նկատմամբ»,- գրել է նա։
0Comments