Էլեկտրամոբիլ գնելու նպատակով վճարված մոտ 500 հազար դոլարը ընկերությունը «իրենով» է արել

Մանրամասներ
44

Երբ քաղաքացին ցանկանում է նոր ավտոմեքենա կամ այլ իր գնել, փնտրում է համացանցում  և անկախ իր կամքից նրա սոցիալական ցանցի էջում անընդհատ բերում են այդպիսի հայտարարություններ, որտեղ վաճառում են հենց այն մեքենայից կամ իրից, որից քաղաքացին փնտրել է համացանցում։

Այդպես օրինակ համացանցում կարելի է գտնել առնվազն 3 էլեկտրամոբիլ ներկրող ընկերություն, որոնց բոլորի հասցեն Մաշտոցի 1 է, իսկ հեռախոսահամարները համընկնում են։ Այդպես շուրջ 40 հոգի տեսնելով «BM motors YVN» ընկերության և նրան կապակցված այլ ընկերությունների գովազդները ևս ցանկություն են հայտնել նրանց միջոցով Չինաստանից նոր էլեկտրոմոբիլ գնել և վճարել են կանխավճար, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նրանց մի մասը վճարել է ավտոմեքենայի գնի միչև 90 տոկոսի չափով կանխավճար, մի մասը ավելի քիչ, բայց փաստացի նրանք բոլորն էլ չեն ստացել իրենց ավտոմեքենան։

Կայքի հետ զրույցում այդ քաղաքացիների մի մասը, որոնք չեն ցանկացել ներկայանալ, ներկայանալ, նշել են. «Համացանցով տեսանք այդ ընկերության գովազդները, տեսանք, որ համեմատաբար մատչելի է և որոշեցինք դիմել ու մեքենա ներկրել Չինաստանից։ Աշխատակցի անունը Հայկազ էր, իր հետ ծանոթացանք։ Ֆեյսբուքում գրված համարով զանգեցինք, գնացինք Մաշտոցի 1 հասցե, տեսանք առաջարկվող տեսականին, ընտրեցինք, պայմանագիր կապեցինք ու ընկերությունը պարտավորվեց, որ 2 ամսվա ընթացքում ավտոմեքենան հանձնում է գնորդին։ Այդպես շուրջ 40 հոգի մայիս ամսից միչև օգոստոս ավտոմեքենա գնելու պայմանագրեր կապեցինք, բայց այդպես էլ նրանք անգամ ավտոմեքենան չգնեցին Չինաստանից։

Ամեն կերպ փորձեցինք կապ հաստատել թե Հայկազի թե մյուս աշխատակցիների հետ, բայց ապարդյուն։ Գրասենյակի դռները կողպված են, իսկ մեր նամակներն ու զանգերը՝ անպատասխան։ Ընկերության տնօրենն Արթուր Ղազարյանն էր, Հարութն էլ եղբայրն է, ակտիվ ինքն էլ է մասնակցել, բայց մենք նրանց չենք տեսել»։

Խարդախության զոհ դարձած քաղաքացիները դիմել են ոստիկանություն, ապա ՀՀ քննչական կոմիտե ու այս պահին գործը նախաքննություն փուլում է։ Նրանց մի մասը արդեն հարցաքննվել է ու ճանաչվել՝ որպես տուժող։