ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան լրագրողների հետ զրույցում ասաց, որ Քոչարյաի փաստաբանների դիմումը՝ «վնգստացող դատավորների» վերաբերյալ դեռ չեն ստացել, եթե ստանան, անպայման կպատասխանեն. «Անպայման պատասխանելու եմ: Կապված հարցադրումից, կորոշեմ, թե ինչպես պատասխանեմ»:
Խոսելով դատական համակարգում փոփոխությունների մասին` ԲԴԽ նախագահը հավաստիացրեց, որ արվում է ամեն ինչ, որպեսզի լինի այնպիսի դատարան, որ ցանկացած քաղաքացի առանց որևէ կասկածի ընդունի դատարանի որոշումները:
Վարդազարյանը վստահաբար պնդեց, որ Հայաստանն ունի նորմալ դատական համակարգ, իսկ դատական համակարգի նկատմամբ ճնշումներ չկան. «Երբեք դատական համակարգն այսքան ազատ ու անկախ չի եղել»։
Վարդազարյանը նաև իր գոհունակությունը հայտնեց այն մասով, որ կառավարությունը քննարկում է դատավորների աշխատավարձը բարձրացնելու, դատարանների պայմանները բարելավելու ու դատավորների թիվն ավելացնեոլու հարցերը:
0Comments