ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերին կայցելի Հայաստան, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն եւ այս կարգավիճակով հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան»,- գրել է Փաշինյանը:
ՖԻՖԱ-ի հիմնադրամը գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում` սոցիալական ծրագրերի և ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը միտված:
Ջորկաեֆը հանդես է եկել «Ստրասբուր», «Մոնակո», «Պարի Սեն Ժերմեն», «Ինտերնացիոնալ», «Կայզերսլաուտերն», «Բոլթոն», «Բլեքբեռն» թիմերում։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 67 խաղ, խփել 26 գոլ։ 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1996 Եվրոպայի գավաթակիրների և 1998 ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։
0Comments