«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարիերան կարող է շարունակել ՊՍԺ-ում:
Այս մասին հայտնում է Don Balon-ը: Կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել հարձակվող Կիլիան Մբապեին և պատրաստ է ֆրանսիացու համար 150 մլն եվրո առաջարկել, ինչպես նաև բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները:
Նշվում է, որ ՊՍԺ-ի առաջատար Նեյմարն ու Կոուտինյոն վաղեմի ընկերներ են, հանդես են գալիս հավաքականում, ինչը կօգնի հարձակվողին մնալ ֆրանսիական ակումբում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Նեյմարի ծառայություններով;
Ֆրանսիայի առաջնության 12 խաղում Նեյմարը 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Մբապեի ակտիվում 13 գոլ և 8 գոլային փոխանցում կա:
Կոուտինյոն Իսպանիայի առաջնության 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
0Comments