ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել ոչ միայն Քաթարում, հաղորդում է TASS-ը:
Մարաքեշում կայացած ՖԻՖԱ-ի գագաթաժնողովի ժամանակ Ինֆանտինոն նշել է, որ մասնակից երկրների թվի ավելացման դեպքում Առաջնությունը ստիպված կլինեն ընդունել նաև այլ պետություններ:
«Եթե պայմանավորվածություն ձեռքբերվի 2022 թվականի աշխարհի առաջնության մասնակից հավաքականների թիվը հասցնել 48-ի, ապա մրցաշարի մի քանի խաղեր կարող են անցկացվել այն երկրներում, որոնք աշխարհագրորեն մոտ են Քաթարին»,- ՖԻՖԱ-ի նախագահի խոսքը մեջբերել է Maghrib Arab Press-ը:
Նրա խոսքով` Առաջնության մասնակիցների քանակի հարցը դեռևս քննարկման փուլում է:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը` Քաթարում:
2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարից բացի կարող են հյուրընկալել նաև այլ երկրներ
Մանրամասնում է ՖԻՖԱ-ի նախագահը
0Comments