Ապրեք անտեսանելի իրականության մեջ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Իմ Զորության ու Պաշտպանության զգացումը ոչ մի րոպե մի՛ կորցրեք. ապահով ու հանգիստ եղեք այն մանկան պես, որ ամուր բռնել է մոր ձեռքը
հավատ

Հիսուս

Սեպտեմբերի 5

Տեր, Աստված նեղյալների ու հոգնածների, արի և փրկիր մեզ:

Ես ձեր փրկիչն եմ: Ես ձեզ փրկում եմ ոչ միայն մեղքի ծանրությունից, այլև՝ մտահոգության դառնությունից, թշվառությունից ու տառապանքից, թուլակամությունից ու սրտի ցավից: Այո, ձեր Փրկիչը:

Իմացեք, որ դուք ապրում եք Անտեսի մեջ, այսինքն՝ Իրական կյանքում:

Բարձրացրեք ձեր գլուխը երկրային նեղություններից և նայեք Արքայության փառքին: Անանցը խորհելով՝ ամեն օր էլ ավելի բարձրացրեք ձեր միտքը՝ տեսնելու համար Երկնային Իրականությունը: Խոսեք Ինձ հետ: Կարոտով կապվեք Ինձ: Ձեր հանգիստը գտեք Ինձ մոտ: Բնակակից եղեք:  Վերջ տվեք Ձեր բեռները անհանգիստ երթով Ինձ բերելու, ապա նույն տենդագին փութով վերցնելու և ձեզ հետ կրկին ետ տանելու անմիտ սովորությանը: Ոչ, այդպես մի արեք: Այլ Բնակվեք Իմ մեջ:  Իմ Զորության ու Պաշտպանության զգացումը ոչ մի րոպե մի՛ կորցրեք: Ապահով ու հանգիստ եղեք այն մանկան պես, որ ամուր բռնել է մոր ձեռքը: