ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալության մեջ կա «բռնել, բաց թողնելու» տարր։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ իշխանության պլանը չի աշխատել։
«Այս ձերբակալությանը չկարողացան տալ անհրաժեշտ հնչողությունը, որը կկարողանար չեզոքացել Ամուլսարի շուրջ ստեղծված հետաքրքրությունը։ Այս պատճառով իշխանությունները կրկին գնացին Ամուլսարի հարցի քննարկման՝ փորձաքննություն, սկայպ-կոնֆերանս և այլն։ Մենք գիտենք, թե ՀՀ-ում հիմա մարդիկ ինչ հիմքերի վրա են ձերբակալվում ՝միֆերի, որոնք ձևավորվում են ժամանակի ընթացքում»,- ասաց նա։
Ենոքյանի գիտի Գագիկ Խաչատրյանի հարստության մասին և գիտակցում է, որ նա ընդամենը պետական պաշտոնյան է եղել, սակայն իր մոտ հարց է առաջանում, թե 1,5 տարի ինչո՞ւ քայլեր չէին արվում նրա հարստության աղբյուրները բացահայտելու ուղղությամբ։
«Եթե այսքան ժամանակ չէին արել և հիմա են անում, ուրեմն մեծ է «բռնել ու բաց թողնելու» բաղադրիչը։ Այս գործընթացը մեծ աղմուկ չհանեց, քանի որ իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում «Ֆեյսբուք»-ին, որի դերը գնալով թուլանում է։ Կա նաև հոգնեցման էֆեկտը՝ մարդիկ հոգնում են, քանի որ այդքան շատ նեգատիվ չեն ուզում։ Հանրությունը ցանկանում է, որ չարը պատժվի, բայց նրանք ցանկանում են, որ դրա արդյունքում երկիրը զարգանա, ինչն ուշանում է»,- եզրափակեց Աղասի Ենոքյանը։
0Comments