Հակակոռուպցիոն դատարանի վճռով Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը պետությանը չի վերադարձվի։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի նորանշանակ դատավոր Ռուդոլֆ Ավագյանը՝ մերժելով գլխավոր դատախազության ներկայացրած հայցը, հայտնում է «Հետք»-ը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի զբաղեցրած տարածքի կասկածելի սեփականաշնորհման պատմությունը սկսվել է 1995 թ․-ից։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետ, ներկայում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի որոշմամբ Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող տարածքը 5655 ԱՄՆ դոլարով վաճառվել էր իշխանական Խաչատուր Սուքիասյանի հոր՝ Ալբերտ Սուքիասյանի ղեկավարած կազմակերպությանը։ Տարածքում պետք է հայ նկարիչների նկարների վաճառատուն կառուցվեր։ Սեփականաշնորհումից և կառուցապատումից հետո տարածքը Սուքիասյանները օգտագործում են բիզնես նպատակով։
«Հետքի» հրապարակման հիման վրա հարուցված քրեական վարույթից հետո` 2022 թ.-ից, Դատախազությունը վարչական և հակակոռուպցիոն դատարաններում պահանջում էր անվավեր ճանաչել տասնամյակներ առաջ կնքված պայմանագրերը և «Սիլ պլազայի» տարածքը վերադարձնել պետությանը։ Դատախազությունը պարզել էր, որ հողատարածքը «օգտագործման իրավունքով» 1995 թ.-ին Ալբերտ Սուքիասյանի կազմակերպությանը հատկացնելու վերաբերյալ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի որոշումից հետո որոշում չի կայացվել այն սեփականության իրավունքով վաճառելու մասին։ Հետևաբար սեփականաշնորհումն ապօրինի է եղել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments