Ի՛մ որդիներ, այս խոսքն ակնհայտ մի ճշմարտություն է: Դարերի ընթացքում հազարավոր մարդիկ անխաբ ճանաչումով հաստատեցին Իմ անփոփոխելի լինելը, հոգնություն չունենալը և հարատև Սերը. «Երբեք չթողնել. երբեք չլքել»: Սրանց նշանակությունը շատ ավելին է, քան հարակայությունը Իմ ներկայության:
Իմ Սերը երբեք չի թողնի ձեզ, չի լինի այնպես, որ մնաք առանց Իմ կողմից հասկացվելու. Իմ զորությունը երբեք չի լքի ձեզ: Մտածեք Ինձ Արտահայտող այս բաների մասին:
Եթե ՍԵՐ - ապա առհավետ վստահ եղեք Սիրո համար:
Եթե ԶՈՐՈՒԹՅՈՒՆ – ապա առհասարակ վստահ եղեք, որ Այն ձեզ հետ կլինի, թե՛ դժվարության, և թե՛ վտանգի մեջ:
Եթե ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ – ապա իմացեք, որ կա Մեկը, որ բնավ չգիտի՝ ինչ է հոգնությունը:
Եթե ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ – ապա վստահ եղեք, որ դուք երբեք չհասկացված չեք մնա:
Այսքանից հետ հարկ կա՞ արդյոք վախենալ ապագայից, երբ ձեզ համար այսչափ բան է վերապահված: Սիրելիներ, «ձեր սերը հաստատեք վերին բաների վրա» - բարձրագույն, հոգևոր իմաստների վրա. և այդժամ կտեսնեք, թե որքան հարուստ եք դուք:
0Comments