Փրկիր Աստված Հայաստանն ու Արցախը իր բոլոր նեղություններից. ՀՀ վարչապետի շնորհավորանքը հայ ժողովրդին

Մանրամասները՝ տեսանյութում

Սիրելի հայրենակիցներ, Ճրագալույցի երեկո՝ եւ ես ուզում եմ սաղմոսով շնորհավորել Սորբ ծնունդը: Այս մասին իր եւղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է. «Սաղմոս 24.

Աղոթք վտանգի պահին, այսուհետեւ սաղմոս Դավթի:

Դեպի քեզ Տեր բարձրացրի հոգիս, Աստված իմ, քեզ վրա դրի հույսն իմ, թող ամոնթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրա:

Բոլոր նրանք, որոնք հույսով սպասում են քեզ, ամոթով պիտի չմնան, այլ ամոթով պիտի մնան անօրեններն իրենց ունայնության մեջ:

Տեր ցույց տուր ինձ քո ճանապարհները եւ քո շավիղները սովորեցրու  ինձ:

Ինձ առաջնորդին քո ճշմարտության մեջ  եւ ուսուցանիր ինձ, քանզի դու ես փրկիչ Աստվածն իմ ու ես հանապազ քեզ եմ սպասում:

Հիշիր Տեր քո գթություններն ու ողորմությունները, որոնք հավիտենական են: Իմ մանկության ու տհասության մեղքերը մի հիշիր, այլ հիշիր  ինձ Տեր քո ողորմությամբ, ըստ քո բարության, քանզի դու քաղցր եւ ուղիղ  ես Տեր:

Դրա համար էլ մեղավորներին դնում ես օրենքի գիտության ճանապարհի վրա:  Հեզերին առաջնորդում ես դատաստանի մեջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները:

Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն ու ճշմարտություն են նրանց համար,  որոնք պահում են նրա ուխտն ու վկայությունը: Հանուն քո անվան, Տեր, քավություն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք: Ո՞վ է այն մարդը, որը վախենում է Տիրոջից, Տերը նրան սովորեցնելու է իր ընտրած ուղինԼ: Նա բարության մեջ պիտի հանգչի, նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի:

Տերը զորացուցիչն էր երկյուղածների եւ իր ուխտը նրանց է սովորեցնում: Աչքերն իմ մշտապես Տիրոջն են ուղղված եւ նա պիտի հանի ոտքերս թակարդից:

Նայիր ինձ եւ ողորմիր ինձ, քանզի միամորիկ եմ ես եւ աղքատ: Սրտիս  նեղությունները խիստ շատացան, ազատիր ինձ վշտերից, տես իմ նվաստացումն ու տառապանքը եւ թողություն արա իմ բոլոր մեղքերին:

Տես, թշնամիներս որքան բազմացան  եւ անիրավ ատելությամբ ինձ ատեցին:  Պահպանիր ինձ ու փրկիր ինձ, եւ թող ամոթով չմնամ, որ հույսս դրեցի քեզ վրա:

Ամբիծներն ու արդարները ինձ կցորդ եղան, եւ ես սպասեցի քեզ:

Փրկիր Աստված Հայաստանն ու Արցախը  իր բոլոր նեղություններից:

Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, Մեզ եւ ձեզ մեծ ավետիս»: