ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է.
Ժողովուրդ, իսկապես ահավոր տհաճ է սոցիալական ցանցերում վիրավորանքներ ու զրպարտանքներ կարդալը՝ անկախ կատարողից և հասցեատիրոջից:
Բայց հավատացեք՝ քառակի անգամ տհաճ է կարդալ և լսել իշխանությանը հաճոյացողներին ու քծնողներին:
Առաջարկում եմ հեռուստաալիքներից մեկով հեռարձակել հաղորդաշար՝ «Շաբաթվա լավագույն քծնողները» վերտառությամբ, որով համապատասխանաբար որոշվեն 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած քծնասերներին:
Երևի դրանով կզսպենք երկրում սկիզբ առած աննախադեպ քծնարշավը...
0Comments