Մոսկվայում հայտնվել է Գագարինի 60 մետր բարձրությամբ դիմանկարը

Վերոնշյալ աշխատանքը կատարվել է «Street Morphogenesis» փողոցային արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում: Նրա մասնակիցներն են դարձել նկարիչներ Ռուսաստանից, Չինաստանից և ԱՄՆ-ից

Օդինցովո քաղաքի Տրեխգորկայի միկրոշրջանում հայտնվել է խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի դիմանկարը: Լուսանկարները հրապարակվել են «Pikabu» պորտալում։

Նշվում է, որ շենքերից մեկի վրա 60 մետր բարձրությամբ գծապատկերի հեղինակը փողոցային նկարիչ է՝ Նեապոլից, որը հայտնի է Ժորիտ Ագոհ կեղծանվամբ: «MIR24» հեռուստաալիքին տված հարցազրույցում իտալացին ասել է, որ ռուսերեն լեզվով իր սովորած միակ բառը դա «գնացինք»:

Ինչպես նկարիչն է բացատրել, նա նկարել է շատ հայտնի մարդկանց դիմանկարներ․ «Բայց Յուրի Գագարինն ու, ընդհանուր առմամբ ռուս մարդը, ինձ համար նոր թեմա է: Նրա պատմությունն աներևակայելի ոգեշնչող է: Գագարինը մեծացել է սովորական սովետական ​​ընտանիքում, հաճախել է սովորական դպրոց: Բայց նա օրինակ ծառայեց միլիոնավոր մարդկանց համար»,-ասել է նա:

Նշվում է նաև, որ վերոնշյալ աշխատանքը կատարվել է «Street Morphogenesis» փողոցային արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում: Նրա մասնակիցներն են դարձել նկարիչներ Ռուսաստանից, Չինաստանից, Ինդոնեզիայից, ԱՄՆ-ից և Եվրոպայից: