102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ

Մանրամասներ
լավրով նիկոլ

102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն են. այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում:

Նշվել է, որ խոսակցություններն այն մասին, որ ռուս սահմանապահների դուրսբերումն ինչ-որ կերպ կամրապնդի Հայաստանի ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա են:

ՏԱՍՍ-ը հավելում է, որ գերատեսչությունում նաև նշել են, որ ԵՄ-ն Հայաստանն ընկալում է միայն որպես Եվրոպայի համար ռեսուրսների և շահույթի աղբյուր և ցանկանում է Բրյուսելում որոշել հանրապետության շահերն ու առաջնահերթությունները։