Ամերիկացի 53-ամյա սուպերմոդել եւ հեռուստահաղորդավարուհի Սինդի Քրոուֆորդը բիկինիով ցույց է տվել իդեալական կազմվածքը։ Գայթակղիչ լուսանկարը նա հրապարակել է Instagram-յան էջում։
Քրոուֆորդն ընտանիքի հետ հանգստանում է Կանադայում։ Սինդին այնտեղից լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով հիասքանչ կազմվածքը, որն, ինչպես կարծում են երկրպագուները, ոչ մի կերպ չի փոխել տարիքը։
Սինդին մուգ կարմիր գույնի բիկին է կրել, իսկ կերպարն ամբողջացրել է ամառային գլխարկով եւ արեւային ակնոցով։ «Լճի մի փոքր փայլ կադրում»,- լուսանկարը մեկնաբանել է Քրոուֆորդը։
Լուսանկարին ուշադրություն է դարձրել նաեւ Ալեքս Ռոդրիգեսը՝ Ջենիֆեր Լոպեսի փեսացուն։ «Աստվածների երկիրը, պաշտում եմ այնտեղ լինել»,- գրել է նա, թեեւ կարելի է հստակ ասել, որ նա կեղծում է, քանի որ ցանկացած բնապատկեր ստվերվում է այսպիսի գեղեցկության դեպքում։ «Վերադառնում ես բնությա՞ն մոտ»,- հետաքրքրվել է պոդիումների մեկ այլ աստղ Քրիստի Թարլինգտոնը։ «Դու շատ գեղեցիկ ես»,- լուսանկարը մեկնաբանել է մոդելի դուստրը՝ հայտնի մոդել Կայան։
Լուսանկարները՝ Getty images, Instagram, գրում է style.news.am:
0Comments