Ամերիկյան հեռուստատեսության աստղ, Keeping up with the Kardashians իրապատում շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել իր կոսմետիկ իրեր արտադրող ապրանքանիշի նոր հավաքածուի գովազդի նկարահանման հրապարակից:
«Նկարահանման հրապարակում Matte Cocoa Collection հավաքածուի համար», - լուսանկարներին կից նա գրել է Քիմը՝ տեղեկացնելով, որ հավաքածուն կթողարկվի օգոստսի 16-ին:
Նոր ընտրանին իրենից ներկայացնում է Matte Cocoa գույնի տարբեր երանգների կոսմետիկ պարագաների՝ շրթներկի, ստվերաներկերի, աչքի մատիտների հավաքածու: Լուսանկարում նա ներկայացել է հենց նոր արտադրանքով արված դիմահարդարմամբ և դրա երանգն ընդգծոց սպիտակ զգեստով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ 38-ամյա Քիմը ներկայացել էր կրտսեր եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի մոդելավորած Halfway Dead մարզաշապիկով: 32-ամյա Ռոբն իր հագուստի սեփական շարքը թողարկել է դեռևս հունիսին:
Նյութի աղբյուր՝ tert.am
0Comments